13 մայիսի 2003 - 23:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՖԻՖԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Մայիսի 22-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /FIFA/ գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթթերը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանը, Բլաթթերի այցի նպատակն է` մասնակցել Երեւանում սպորտային դպրոցի բացման արարողությանը, որի շինարարությունն իրականացվել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ: Նախատեսված է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: