11 մայիսի 2011 - 15:13 AMT
Միխայիլ Բաղդասարովը հավաստիացրել է, որ իրեն պատկանող ISG ապահովագրական ընկերությունը չի վաճառվել

«Ոչ ոք չի վաճառել ISG ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- մայիսի 11-ին Երևանում լրագրողներին հայտնել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:ՌԱՍԿՈ և ISG ապահովագրական ընկերությունները պայմանավորվել են ձուլման մասին, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն նախնական հավանություն է տվել այդ գործարքին: Երկու ընկերությունների միջև պայմանավորվածությունը ենթադրում է ISG ընկերության ապահովագրական պորտֆելի հանձնում ՌԱՍԿՈ ընկերությանը, գործարքի արդյունքում ISG-ն դադարեցնելու է իր գոյությունը:

Նրա խոսքերով, «Արմավիայի» վարկանիշը բարձրացել է և այսօր ընկերությունն ամիջապես ապահովագրություն է կատարում Անգլիայում: Դրա հետ կապված` նա նշել է, որ ISG-ի անհրաժեշտությունը վերացել է, և այն փակվել է:

ISG ապահովագրական ընկերության հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է: Ընկերության պորտֆելի ճնշող մասը կազմում է ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը: