WebMD ծրագրի միջոցով կարելի է ստուգել սեփական առողջական վիճակը

WebMD ծրագրի միջոցով կարելի է ստուգել սեփական առողջական վիճակը

PanARMENIAN.Net - WebMD ինտերնետային առողջական կայքերից մեկը թողարկել է իր բջջային ծրագրերը Android հեռախոսների համար։ Այս ծրագիրը հասանելի էր 2008-ից iPhone-ների համար, այժմ արդեն հասանելի կլինի Android-ների համար։ Այս մասին հայտնում է ReadWriteWeb-ը։

Ծրագիրն ունի բազմազան ֆունկցիաներ, որոնք օգտագործողին իրազեկում են իր առողջական վիճակի մասին։

WebMD-ը պարունակում է ախտանշանների ստուգում, բուժումների որոնում, առաջին բուժօգնության մասին տեղեկություններ և այլն։ Այն պարունակում է մարդու մարմնի օրինակ-գծապատկերը։ Օգտագործողը կարող է սեղմել այն մասի վրա, որը ցավում է և ստանալ հնարավոր հիվանդությունների շարքռ, որոնց համար բնորոշ են օգտագործողի ախտանշանները։

Կան մի շարք այլ բժշկական-առողջական բջջային ծրագրեր, որոնց քույր ծրագիրը համարվում է հենց WebMD-ն։ Դրանցից են Medscape-ը iOS համակարգով աշխատողների համար, iTriage Mobile Health-ը և the Essential First Aid Guide-ը։

Այս ծրագիրը կարելի է անվճար բեռնել Android Market-ից և WebMD-ի կայքից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---