11 մայիսի 2011 - 16:57 AMT
Ֆրանսիացիներին չի հետաքրքրել Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը

Փարիզում Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում (IFRI) ադրբեջանական սփյուռքի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաղի հակամարտության վերաբերյալ խորհրդաժողով կայացավ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի դարձավ գաղտնի աղբյուրներից, խորհրդաժողովին ներկա էր 48 հոգի: Հիմնական զեկույցով հանդես եկավ Թաբիբ Գուսեյնովը, ինչպես ինքը ներկայացավ «Շուշիում ծնված», Բուդապեշտի Կենտրոնաեվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական հետազոտությունների մագիստրոս: Ներկաների կեսը Փարիզում սովորող ուսանողներ էին, ինչպես նաև ֆրանսիացի հետազոտողներ: Խորհրդաժողովին հատուկ ժամանել էր Ռեյխստագի ադրբեջանամետ նախկին պատգամավոր Գորան Լինգօբլադը: Ադրբեջանական կողմը լավ էր կազմակերպել միջոցառումը, սակայն ոչ ոք չխաբվեց, հատկապես Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի ելույթից հետո, որը հակահայկական քարոզչություն սկսեց: Սակայն ֆրանսիական կողմը ոչ մի նշանակություն չտվեց ադրբեջանցիների ելույթներին. զեկույցներից ոչ մեկը չի հրապարակվել: Ողջ IFRI-ից միջոցառմանը ներկա էր Ֆիլիպ Մորո Դեֆարժը` RAMSES հրապարակումների ծրագրերի համատնօրենը:

Աղբյուրն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ջանքերի գնով էր կազմակերպել խորհրդաժողովը` օ պատասխան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ IFRI-ի մարտյան խորհրդաժողովին, որի մոդերատորը IFRI-ի գործադիր տնօրեն Դոմինիկ Դավիթն էր: Կարելի է ասել, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը սահման չունի»,- ասել է աղբյուրը: