11 մայիսի 2011 - 17:13 AMT
ՀՀ ոստիկանության ակադեմիայում 20-ամյա ընդմիջումից հետո կրկին հրաձգարան է բացվել

Այսօր Հայաստանի ոստիկանության ակադեմիայում 20-ամյա ընդմիջումից հետո կրկին հրաձգարան է բացվել, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Վերանորոգման աշխատանքները, որոնց համար 20 միլիոն դրամ է ծախսվել, հովանավորել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Քանի որ ես ինքս 20 տարի ծառայել եմ ներքին գործերի համակարգում, ապա հասկանում եմ ապագա ոստիկանների պատրաստման համար հրաձգարանի առկայության կարևորությունը»,- ասել է Բաղդասարովը: Նրա խոսքով` իր ուսումնառության տարիներին հաճախ էին հրաձգություն անցկացվում, ինչը նպաստում էր պրոֆեսիոնալ պատրաստությանը: