11 մայիսի 2011 - 17:40 AMT
Թուրքիան ու Ադրբեջանը միասին զենք կարտադրեն

Ստամբուլում պայմանագրեր են կնքվել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին: Պայմանագիրը նախատեսում է Բաքվի մասնակցությունը MODERN տիպի հրացանների արտադրության ու 105 մմ տրամաչափի թնդանոթների արտադրությանը, որոնք արտադրվում են թուրքական ձեռնարկություններում:

Եվս մեկ պայմանագիր է կնքվել թուրքական MKEK կազմակերպության ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև երկու երկրների համագործակցության մասին 120 մմ տրամաչափի ականանետների արտադրության ոլորտում, հայտնում է «ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: