11 մայիսի 2011 - 18:31 AMT
Գազը Հայաստանում չի թանկանա, խոստանում է վարչապետը

Գազը Հայաստանում չի թանկանա: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում լրագրողներին է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հայաստանում գազի սակագինը չի փոխվի: Հայաստանի նախագահն արդեն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ: Ավելին, բնակչության անապահով խավի համար մենք 32 դրամով իջեցրել ենք գազի սակագինը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ ռուսական գազի վերջնական սակագինը հայտնի կդառնա հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունների ավարտից հետո: Հայաստանը ներկայումս ռուսական գազի համար մոտ $180 է վճարում հազար խորանարդ մետրի դիմաց: