11 մայիսի 2011 - 18:44 AMT
Հայաստանի գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկեցին համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մայիսի 11-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, Հայստանում ԱՄՆ դեսպանության մշտական իրավական հարցերով խորհրդատու Ս. Քեսսլերը, ՀՀ գլխավոր դատախազության և դեսպանատան աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Մարի Յովանովիչը շնորհակալություն հայտնեց Աղվան Հովսեփյանին արդյունավետ համագործակցության համար և տեղեկացրեց, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Մարի Յովանովիչին համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար և մաղթեց նոր հաջողություններ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ: