11 մայիսի 2011 - 20:28 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Պատրիցիա Ֆլորը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Մայիսի 11-ին Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ, Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: