12 մայիսի 2011 - 10:34 AMT
Հայաստանի սամբոյի հավաքականը Բուլղարիայում կմասնակցի Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը

Հայաստանի սամբոյի հավաքականը Թբիլիսիում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո մեկնեց Բուլղարիա` մասնակցելու մայիսի 12-ից 16-ը կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայկական պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար:

Մայիսի 13-ին Սոֆիայի «Ունիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան մարզական սամբոն ներկայացնող Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Փայլակ Վարդազարյանը (62 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ):

Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ):

Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում Հայաստանն ունի երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան (82 կգ), հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: