12 մայիսի 2011 - 10:55 AMT
Հրայր Մկոյան.Մենք ամեն ինչ արեցինք Հայաստանի Գավաթի եզրափակչում հաղթելու համար

Հայաստանի Գավաթի եզրափակչում «Շիրակի» հանդեպ 4:1 հաղթանակից հետո «Միկայի» ավագ Հրայր Մկոյանը, որը գավաթը ստացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ խաղը դժվար էր:

«Չնայած նրան, որ մենք երկու գոլ խփեցինք արդեն առաջին խաղակեսում, «Շիրակը» լուրջ էր տրամադրված: Նրանք հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեին, սակայն մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար: Շնորհավորում եմ մեր թիմին հաղթանակի կապակցությամբ և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու առիթով»,-ասել է Մկոյանը:

Հարձակվող Նարեկ Բեգլարյանը, որը եզրափակչում կրկնակի գոլի հեղինակ դարձավ, նշեց, որ խաղից առաջ վստահ էր, որ հաղթելու են: «Մեր առավելությունն ակնհայտ էր: Ինձ հաջովեց երկու գոլ խփել, որոնք ես նվիրում եմ հորս»:

«Միկայի» ամենափորձառու խաղացողներից մեկը՝ Արամ Ոսկանյանը գտնում է, որ խոշոր հաշվով հաղթանակը վստահություն հաղորդեց «Միկային» և ամենակարևորը թիմը նվաճեց Եվրոպայի լիգայում խաղալու իրավունք: