Իրանում հրեայի ու հայի մահապատիժը վրդովեցրել է ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում անհայտ պատճառներով ամուսնական զույգ է մահապատժի ենթարկվել` կինն ազգությամբ հրեա էր, իսմ ամուսինը՝ հայ: Պետքարտուղարի մարդու իրավունքների օգնական Միխայել Պոզները հանդես է եկել հայտարարությամբ՝ հանդես գալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում: Մահապատժի ենթարկվածների անունները չեն նշվել:

Պոզները նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Իրանում կտրուկ վատթարացել է մարդու իրավունքների հետ կապված վիճակը, հայտնում է ISRAland պորտալը:

Մարտի 27-ին Իրանի քրիստոնեական Mohabat News գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանի Էվին բանտում մահապատժի են ենթարկվել իրանաբնակ հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին և նրա ամուսինը՝ հայազգի Վարուժան Պետրոսյանը:--ԿԱ—

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---