12 մայիսի 2011 - 11:47 AMT
Հայաստանն ընդգրկվել է Android Market-ի ծրագրեր վաճառելու/գնելու երկրների շարքում

Android Market-ի ամենամեծ բացասական կողմն ըստ Android Police-ի աշխարհի տարբեր ծայրերում ծրագրեր վաճառելու/գնելու անընդունակությունն էր։ Google-ն ահագին աշխատել է այս խնդիրը լուծելու համար։

Այսուհետ արդեն Android ծրագրեր հնարավոր կլինի ձեռք բերել ևս 99 երկրում, այդ թվում նաև Հայաստանում։ Երկրների ընդհանուր թիվը կազմում է 131։

Թե երբ այս փոփոխությունը կակտիվանա, Android Market-ը տեղյակ կպահի շուտով։