12 մայիսի 2011 - 12:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«ՎՏԲ Բանկը (Հայաստան)» հայկական բանկերի շարքում առաջինն է թողարկել VISA 100.000-րդ քարտը

«ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն հայկական բանկերից առաջինն է, որը թողարկել է 100.000 հատ VISA պլաստիկ քարտ 2011-ի մարտին: Քարտատեր է դարձել «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի աշխատակից Խորեն Աբրահամյանը: Մայիսի 12-ին կայացել է 500.000 դրամ արժողությամբ սերտիֆիկատների հանձնման պաշտոնական արարողությունը, որոնք նույն օրը փոխանցվել են հաղթողի հաշվին:

«100.000-րդ VISA քարտի թողարկումը կարևոր ձեռքբերում է, որը վկայում է բանկի կողմից քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հաջող իրացման, բարձր հեղինակության և մեր հաճախորդների շարքում VISA քարտերի պահանջված լինելու մասին»,- ասել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը:

Իր հերթին ԱՊՀ երկրներում VISA-ի բիզնեսի զարգացման մենեջեր ԻրինաԿամխաձեն նշել է, որ Հայաստանում բանկային համակարգը զարգանում է և 100.000-րդ քարտը ցույց է տալիս Հայաստանում անկանխիկ հաշիվների համակարգի բարձր պոտենցիալը:

ՖՈՏՈՇԱՐՔ