Լյուդմիլա Սարգսյանն արդարացնում է արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին

Լյուդմիլա Սարգսյանն արդարացնում է արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին արդարացված է, կարծում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: «Քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որտեղ դու պետք է առավելագույնս պահպանես ինքնուրույնությունդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ պահին այնպիսի հարցեր արծարծես, որոնց դրական լուծմանը կարող են աջակցել արտաքին ուժերն իրենց ճնշմամբ»,- նշել է նա: Միաժամանակ, նա հավելել է, որ ճնշումը պետք է լինի ոչ թե երկրի, այլ անօրինական իշխանությունների վրա: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով այն հարցը, թե ինչու, չնայած նրան, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ քննադատության է ենթարկել Հայաստանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությունը, անձամբ քննարկում է Հայաստանի ներքին գործերը եվրոպական կառույցների և արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների հետ:

Սարգսյանի խոսքերով, Լևոն Տեր-Պետրոյանը քննարկում է այն խնդիրները, որոնք հայտնի են բոլորին, և նա պետական գաղտնիքներ չի բացահայտում: «Խոսել երկրի խնդիրների մասին, որոնք պետք է լուծել, ոչ միայն ճիշտ է, այլ նաև անհրաժեշտ, կարծում է Լյուդմիլա Սարգսյանը»,- հայտարարել է նա: Սարգսյանը հավելել է, որ այդ իրավիճակի մեղավորն իշխանություններ են, որոնք կեղծել են 2008-ի ընտրությունները և սադրել մարտի 1-ի ողբերգական դեպքերը: «Հնչակյան» կուսակցության առաջնորդը դրական է գնահատել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը և եվրոպական կառույցների դերը «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---