12 մայիսի 2011 - 16:17 AMT
Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների շրջանառությունն աճել է 26,8 տոկոսով

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2001թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ավելի քան 163 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,8 տոկոսով: Դրամական փոխանցումների քանակը աճել է 11,4 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 215,3 հազար: Ցուցանիշների ակտիվ աճի շնորհիվ, UNISTREAM-ը Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում պահպանում է առաջատարի դիրքը ինչպես ծավալային, այնպես էլ քանակային առումով: Հիշեցնենք, որ Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումներ են իրականացվում Յունիբանկի բոլոր 35 մասնաճյուղերում:

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի ընդհանուր շրջանառությունը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 860 մլն դոլար, իսկ փոխանցումների քանակը` 1 մլն 407 հազար: Համակարգի սպասարկման կետերի քանակը, ներառյալ տերմինալների ցանցը, աշխարհի 100 երկրներում գերազանցել է 220 հազարը:

UNISTREAM համակարգի համար 2011թ.-ի առանցքային նախագիծը հաճախորդի ունիվերսալ քարտի ներդրման զարգացումներ: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Բավարար է, որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը եւ բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: 2011թ.-ի առաջին եռամսյակում UNISTREAM քարտապանների ընդհանուր թիվը գերազանցել է 500 հազարը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: