Սիրիայի հայերը չեն պատրաստվում լքել երկիրը, հայտարարել է Նորա Արիսյանը

Սիրիայի հայերը չեն պատրաստվում լքել երկիրը, հայտարարել է Նորա Արիսյանը

PanARMENIAN.Net - «Սիրիայի հայ համայնքը համեմատաբար հանգիստ է ապրում, անկարգությունները մեր կողքով են անցել: Հայերը հիմնականում ապրում են Դամասկոսում և Հալեպում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբական գրողների միության անդամ Նորա Արիսյանը:Նրա խոսքերով, Դամասկոսում և Հալեպում անկարգություններ չկան:

Միաժամանակ նա նշել է, որ հայ համայնքի անդամներից ոչ մեկը չի պատրաստվում երկրից գաղթել: «Սիրիայում բնակվում են շուրջ 100 հազար հայեր, որոնցից 6 հազարը` Դամասկոսում, մնացածը` Հալեպում»,- ասել է նա:

Միաժամանակ, Հալեպ զանգահարելու բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Սիրիայի հայերը միշտ աջակցել են նախագահ Բաշար Ասադին: Հիմա մտավախություն կա, որ ընդդիմությունը կարող է սկսել ոչ միայն հայերի հետապնդումը, այլ նաև բոլոր քրիստոնյաների, որոնք բնակվում են Սիրիայում:

Մարտի 29-ին Դամասկոսում և նահանգների վարչական կենտրոններում տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքներ, որոնց մասնակիցները դատապարտել են «արտաքին ուժերի գործողություններն, ուղղված ազգային միասնության խարխլմանն ու երկրում կրոնական խժդժությունների բորբոքմանը», հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---