Հայկական ազգանունն ուղևորին խանգարեց մեկնել ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռով

Հայկական ազգանունն ուղևորին խանգարեց մեկնել ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռով

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հրաժարվել է փոխադրել հայկական ազգանունով ուղևորին: Միջադեպը պատահել է ապրիլի 28-ին Ռուսաստանի քաղաքացի Յուրի Մանասյանի հետ «Դոմոդեդովո» օդանավակայանում: «Ես և ընկերս պատրաստվում էինք ԱՄԷ մեկնել: Տոմսերը գնվել էին ապրիլի 14-ին, իսկ թռիչքը պետք է կայանար ամսի 28-ին Մոսկվա-Բաքու-Դուբայ չվերթով»,- պատմել է Յուրի Մանասյանը: «Ես գնացի օդանավակայանում ընկերության ներկայացուցչություն, որտեղ ինձ հաստատեցին, որ չեն կարող գրանցել J2853 չվերթը: Պատճառը չասացին: Ավիաընկերության աշխատակիցը միայն պարզաբանեց, որ դա ինչ-որ հրահանգ է Բաքվից, որը չի քննարկվում: Ես հարցրեցի` արդյոք մերժումը կապված է այն բանի հետ, որ իմ ազգանունը հայկական է, և ավիաընկերության աշխատակիցը բանավոր հաստատեց դա»,- ասել է Յուրի Մանասյանը:

Մանասյանն այժմ հայց է պատրաստում դատարան և բողոք Ռոսպոտրեբնադզոր: «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչությունում «Բաքվից հրահանգի» գոյության փաստը չեն մեկնաբանել` նշելով, որ ցանկացած ավիաընկերություն իրավունք ունի հրաժարվելու ուղևորին փոխադրելուց, հաղորդում է Infox.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---