«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի ժամանակ տասնհինգ հանդիսատես աչքի այրվածք է ստացել

«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի ժամանակ տասնհինգ հանդիսատես աչքի այրվածք է ստացել

PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում «Եվրատեսիլի» հերթական համերգը դիտելու եկած տասնհինգ հանդիսատեսներ հիվանդանոցում են հայտնվել լուսարձակի լույսից ստացած աչքի եղջերաթաղանթի այրվածքով, հաղորդում է Էքսպրես թերթը` հղում կատարելով գերմանական Bild թերթին:

Ինչպես գրում է Bild-ը, սա մրցույթի կազմակերպիչների արդեն երկրորդ անհաջողությունն է: Սկզբում անգլերեն թռուցիկներում 150 սխալ էր հայտնաբերվել, ինչի պատճառով դրանց փոխարեն նորերն էին տպագրվել: Մրցույթի պատասխանատու անձանվ համար նոր շոկ դարձավ «Եվրատեսիլի» համերգից հետո հանդիսատեսների հայտնվելը հիվանդանոցում: Տասնհինգ հանդիսատես հիվանդանոց է դիմել աչքի եղջերաթաղանթի այրվածքով:

Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե ով է որոշում ընդունել լուսային սարքավորումների տեղադրման մասին: Ոստիկան Մարկուս Նիսկցերին երեքշաբթի օրը հայտնել է. «Մենք հիվանդանոց դիմած հանդիսատեսներից 8 հայտարարություն ունենք և պարզում ենք, թե ովքեր են մրցույթն ապահովել նման վիճելի լուսարձակներով: Մենք տեխնիկական փորձագետների ենք դիմել, որոնք իրենց եզրակացությունը կտան` արդյոք այդ լուսարձակները կարելի էր տեղադրել: Մեզ հատկապես հետաքրքրում են գովազդային վահանակի լամպերը»:

Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով, սակայն նրան չհաջողվեց մրցույթի եզրափակիչ փուլ անցնել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---