Հայաստանն արձագանքել է ադրբեջանական զրպարտությանը ՄԱԿ-ում

Հայաստանն արձագանքել է ադրբեջանական զրպարտությանը ՄԱԿ-ում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, դեսպան Նազարյանի նամակը պատասխան է Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակին: Հայաստանի դեսպանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Դեսպանի խոսքով, նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը:

Նամակում նշվում է նաև, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---