13 մայիսի 2011 - 10:48 AMT
Հրանտ Մելքումյանը «Bosna 2011» շախմատի մրցաշարում գրավել է 2-րդ տեղը

Սարաևոյում (Բոսնիա և Հերցոգովինա) ավարտվել է 41-րդ միջազգային « Bosna 2011» շախմատի մրցաշարը, որտեղ հանդես է եկել հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

Վերջին 9-րդ տուրում Մելքումյանը խաղաց Բորկի Պրեդոևիչի հետ (Բոսնիա և Հերցոգովինա), որին մինչ այդ տուրը զիջում էր միայն լրացուցիչ արդյունքներով:

Մելքումյանը սև ֆիգուրներով կարողացավ ավարտել պարտիան ոչ ոքի և երկու շախմատիստները հավաքեցին 20-ական միավոր, Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը: 21 միավորով մրցաշարի հաղթող է դարձել վրաստանցի Բահադուր Ջոբավան 21 միավորով: