Անահիտ Հարությունյան. Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության կողմից13 մայիսի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «Օրերս Արմավիրի մարզում երեխայի վիրահատության ժամանակ բժիշկները պարզել են, որ նա վարակված է ՄԻԱՎ-ով, որը նրան փոխանցվել է հորից: Այս դեպքից հետո այս ընտանիքը չի կարողանում տեսնել իր երեխային, և լուրը տարածվել է ողջ մարզով» ,- մայիսի 12-ին Երևանում մամուլի-ասուլիսի ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Սեմ Թադևոսյանը: Թադևոսյանի խոսքով, ինչպես նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» Հկ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի կարծիքով Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության, ինչու չէ` նաև կառավարության կողմից: Հովսփեյանը ընդգծեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է բժշկական գաղտնիությունը, և մարդիկ վախենում են, որ իրենց հիվանդության մասին կիմանան իրենց շրջապատում: «Հայաստանում 2010 թվականի տվյալներով գրանցված է 1040 ՄԻԱՎ վարակակիր, սակայն վիճակագրությունը անըդհատ փոխվում է: Ողջ աշխարհում մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ –ից մահացածների հիշատակի օր, մայիսի 15-ին Հայաստանում ևս տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնք կկրեն «Դիպչելով սրտերին» կարգախոսը: Մոմավառություն տեղի կունենա Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ,- նշեց Անահիտ Հարությունյանը: 1988 թվականից մինչ այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակից մահացել է 242 մարդ, և այդ օրը Հարությունյանի կարծիքով, ունի խորհուրդ` վերացնել մարդկանց մեջ անտարբերությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում |