13 մայիսի 2011 - 12:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ը փորձում է իր համար տեր գտնել արտասահմանում, կարծում է Գալուստ Սահակյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը միշտ գործարքների է գնում: Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հիմա ՀԱԿ-ն այնպիսի դրության մեջ է, որ փորձում է իրեն տերեր գտնել արտասահմանում: Դա մեզ համար բարենպաստ իրավիճակ է ստեղծում, որովհետև նա այդպես էլ չի գտնում այդ տերերին և ստիպված վերադառնում է քաղաքական դաշտ»,- ասել է Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա պահին ձևավորվում է հանդուրժողականության մթնոլորտ, սակայն որոշ ԶԼՄ-ներ նախընտրական շրջանում փորձում են լարվածություն և նոր մրցակցություն ստեղծել քաղաքական ուժերի միջև:

ՖՈՏՈՇԱՐՔ