13 մայիսի 2011 - 12:52 AMT
Միջազգային փորձագետները կսովորեցնեն հայ գործընկերներին թե ինչպես կարելի է բարելավել մրցակցությունը երկրում

ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը:

Տեխնիկական աջակցության «Թվինինգ» ծրագիրը նախատեսված է 2011-13թթ. համար: