Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական սակարկության հնարավորությունն անհանգստացնում է ՀՅԴ-ին

Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական սակարկության հնարավորությունն անհանգստացնում է ՀՅԴ-ին

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը մտահոգված է նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է շահարկվել ՀԱԿ-ի և Հայաստանի իշխանությունների միջև: «Եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև գործարք կատարվի ՀԱԿ-ի` ապագա խորհրդարան մտնելու վերաբերյալ, դա դեռ ոչինչ: Մեզ անհանգստացնում է մեկ այլ բան, որ շահարկման առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները»,- ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև նման գործարք կնքվի, դա կվնասի այդ քաղաքական ուժերի հեղինակությունը:

Շահբազյանը չի բացառել, որ ընդդիմություն-իշխանություններ երկխոսությունը նախաձեռնվել է երրորդ ուժի կողմից: Պատասխանելով այն հարցին, թե պաշտպանում է արդյոք ՀՅԴ-ն Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, նա նշել է, որ անցյալում կուսակցությունն աջակցել է երկրորդ նախագահի ծրագրին: Շահբազյանը նշել է, որ Քոչարյանի քաղաքական գործունեության ակտիվացման մասին գիտի միայն մեկ մարդ` նկատի ունենալով հենց երկրորդ նախագահին:

4 
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---