13 մայիսի 2011 - 15:23 AMT
Մայիսի 13-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 373.38 դրամ

Մայիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ:

Մայիսի 13-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373.38 դրամ` մայիսի 12-ի համեմատ ավելանալով 0.46 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 534.94 դրամ` ավելանալով 5.73 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 կետով` կազմելով 13.42 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: