13 մայիսի 2011 - 18:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կաննի փառատոն. Բոլորը խոսում են Քևինի, Կունգ-ֆու պանդայի և Քնած գեղեցկուհու մասին

Կաննի 64-րդ Միջազգային կինոփառատոնի երկրորդ օրն ուրախացրեց մի շարք երկար սպասված ֆիլմերի պրեմիերաներով: Փառատոնի շրջանակներում արդեն կայացել է Ջեննիֆեր Յու Նելսոնի «Կունգ-ֆու պանդա 2» (անգլ. Kung Fu Panda 2) համակարգչային մուլտիպլիկացիոն ֆիլմի` «Կունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի շարունակության պրեմիերան, որի համար հատուկ Կանն է ժամանել դերասանուհի Անջելինա Ջոլին, որը հնչյունավորել է մուլտֆիլմի հերոսներից մեկին` Վարպետ Վագրուհուն:

Բացի դրանից, կայացավ ռեժիսոր Լինն Ռամսեյսի «Պետք է խոսել Քևինի մասին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սյուժեն կայանում է նրանում, որ դերասանուհի Թիլդա Սուիթոնի հերոսուհին ողջ ֆիլմի ընթացքում փորձում է հասկանալ, թե ինչու է իր որդին սպանել դասարանցիներին և ուսուցիչներին: Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, ֆիլմն ամենաքննարկվողներից մեկն է դարձել իր սյուժեի համար: Ֆիլմը մեծ տպավորություն է գործել նաև քննադատների վրա:

Մայիսի 13ճին ներկայացվել է նաև «Քնած գեղեցկուհի» ֆիլմը` ավստրալուհի Ջուլիա Լիի դեբյուտը, որն արդեն հասցրել է վիպասանի կարիերա ձևավորել և անգամ առանց գեթ մեկ ֆիլմի, միայն «Քնած գեղեցկուհու» սցենարի հիման վրա հայտնվել է անկախ կինոյի 25 հեռանկարային անունների ցուցակում, հաղորդում է The Telegraph-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ