Հայկ Հարությունյանն ու ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են կալանավոր թմրամոլների բուժումը

Հայկ Հարությունյանն ու ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են կալանավոր թմրամոլների բուժումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին և պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին:

Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նոր նշանակման առթիվ շնորհավորել է պատվիրակության ղեկավարին և հյուրերին ներկայացրել Հայաստանի քրեակատարողական համակարգի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղիներն ու առկա խնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քրեակատարողական ծառայության երկարամյա համագործակցությունն ու հույս հայտնել, որ այսուհետ այն ևս կշարունակվի:

Պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց առաքելության համար խիստ կարևոր է քրեակատարողական համակարգի հետ համագործակցությունը:

Հանդիպման վերջում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող թմրամոլների արդյունավետ բուժում կազմակերպելու հնարավորությունները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանհասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---