Թուրքիան կարգելափակի՞ Facebook-ը գալիք ընտրությունների ժամանակ

Թուրքիան կարգելափակի՞ Facebook-ը գալիք ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ոեջեփ Թայիփ Էրդողանի Facebook-ի էջն ունի 784,244 երկրպագու, սակայն դա նրան ետ չի պահում Facebook սոցցանցը վարկաբեկելուց։ Ինչպես հայտնում է Allfacebook.com-ը, Էրդողանը փնովել է սոցցանցը նախընտրական հանրահավաքի ժամանկ։

Վարչապետն ասել է. «Facebook-ի էջերը գարշելի են և այլանդակ». Նրան նաև դուր չեն գալիս» էլեկտրոնային փոստերը։

Անցած մեկ ամսվա ընթացքում թուրեքրը շատ մեծ ակտիվություն են ցուցաբերել Facebook-ում, հատկապես դա նկատվում է ամենաշատ երկրպագուներ ունեցող էջերի ցուցակում, որտեղ կան նաև թուրք հայտնի մարդիկ։

«Գալիք ընտրությունները կբացատրեն թուրքերի աշխուժությունը սոցցանցում և իհարկե Facebook-ում հրապարակված բոլոր գրառումները չէ, որ Էրդողանի «սրտով» են։ Մնում է հուսալ, որ Թուրքիան չի արգելափակի Facebook-ի հասանելիությունը Թուրքիայում գալիք ընտրությունների ժամանակ»,- գրում է Allfacebook.com:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---