Իրանական ԶԼՄ-ները Ղարաբաղի և Իրանի մասին հայտարարություններ են վերագրում ՀՀ դեսպանին

Իրանական ԶԼՄ-ները Ղարաբաղի և Իրանի մասին հայտարարություններ են վերագրում ՀՀ դեսպանին

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Թեհրանի համալսարանի կովկասագիտության կենտրոնում տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը» թեմայով խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, որը հայտարարել է, որ խորհրդաժողովի անվանումն անընդունելի է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը միանգամայն տարբեր հարցեր են: Դեսպանը հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորումն Երևանի ու Անկարայի միջև առկախված մնաց հենց Թուրքիայի մեղքով, քանի որ թուրքական կողմը փորձեց շաղկապել այդ հարցերը:

Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադառնալով Ղարաբաղի հարցում Իրանի միջնորդական առաքելությանը, նշել է. «Այդ հարցի կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը կրավորական չի եղել, այլ եղել է միջնորդին հատուկ դիրքորոշում: Այն ժամանակահատվածում Իրանի միջնորդական դիրքորոշումը շատ օգտակար եղավ և այսօր էլ Թեհրանը Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման միջոցով կարող է օգտակար հանդիսանալ: Մյուս կողմից, Ղարաբաղի շուրջ ընթանում են բանակցություններ և ավելի լավ է այդ ձևաչափը փոփոխության չենթարկվի»:

Վերափոխելով Հայաստանի դեսպանի խոսքերը՝ իրանական ISNA գործակալությունը հայտնել է, որ Գրրգոր Առաքելյանն իբր կոչ է արել Թեհրանին որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան կարգավորման հարցում և հույս է հայտնել որ Իրանը կաջակցի Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---