16 մայիսի 2011 - 10:04 AMT
Արթուր Աբրահամը զիջեց Անդրե Ուորդին և կպայքարի Super Six մրցաշարի 3-րդ տեղի համար

«Ես տխուր եմ և մենամարտի նման ելքն ինձ չի ուրախացնում: Ես աշխատում էի նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն, դա ինձ չհաջողվեց»,- Super Six մրցաշարի կիսաեզրափակչում ամերիկացի Անդրե Ուորդից պարտություն կրելուց հետո ասել է Արթուր Աբրահամը:

Ուորդը հաղթեց հայ բռնցքամարտիկին 120-108, 118-110, 118-111 հաշվով:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագա կարիերայի մասին: «Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում: Վերադարձը միջին քաշային կարգ տարբերակ չէ: Ես ամեն ինչ պետք է քննարկեմ իմ փրոմոութերի և թիմի հետ և որոշեմ անելիքս: Ես ուրախ չեմ Ուորդից պարտություն կրելու համար, սակայն, զգում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել»,-մեջբերում է Աբրահամին boxingscene.com-ը:

Ուորդը հաղթանակից հետո խոստոավնել է, որ դա իր լավագույն մենամարտն էր: «Ես կարող եմ ավելի լավ բռնցքամարտել և վստահ եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է: Սակայն, միշտ չէ, որ ստացվում է ամեն ինչ անել հանուն պայքարի: Այս մենամարտում հաղթանակը բավարար էր ինձ երջանկացնելու համար»,-մեջբերում է Ուորդի խոսքերը box-club.ru-ն:

Ուորդը հաղթանակի շնորհիվ հայտնվեց Super Six մրցաշարի եզրափակչում, նրա մրցակիցը հայտնի կդառնա մայիսի 21-ին՝ Կառլ Ֆրոչ-Գլեն Ջոնսոն կիսաեզրափակիչ մենամարտում: Պարտվողը կմենամարտի Աբրահամի հետ երրորդ տեղի համար: