16 մայիսի 2011 - 10:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղի հարցի ռազմական լուծման բոլոր սցենարներն անհեռանկար են, վստահ է ՀՀ նախագահը

Հայաստանի նախագահը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան պատերազմի գոտում: «Կարծում եմ, նման հավանականություն կա, քանի որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Հավանաբար, կան ծրագրեր, կապված ուժերի ու միջոցների կուտակման հետ, փորձելու համար հարմար պահի նոր ռազմական արկածախնդրության դիմել: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջինը՝ տոտալ պատերազմ և Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, ինչը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնաջնջման դեպքում: Եվ երկրորդը՝ Ադրբեջանի պարտություն, նոր տարածքների կորստով: Եվ այն ժամանակ Ադրբեջանն արդեն կբողոքի ևս 5, 6 կամ ավելի շրջաններ կորցնելու մասին: Իսկ հետո՞: Կրկին հրադադար, համաձայնություններ, հրադադարի ռեժիմի խախատումներ, նոր պատերազմ…Բոլոր այդ սցենարներն անհեռանկար են»,-հայտարարել է ՀՀ նախագահ

ՖՈՏՈՇԱՐՔ