16 մայիսի 2011 - 11:17 AMT
Շախմատի Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել և բարձրացել է 3-րդ տեղը

Թբիլիսիում կայացել է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրը: Էլինա Դանիելյանն այս տուրում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Թրանգ Թխան Խոանգի (Հունգարիա) նկատմամբ: Դանիելյանը հավաքել է 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջատար Վիկտորիա Սմիլիտեին (Լիտվա) նա զիջում է 0.5 միավորով:

Հաղթանակ է տարել նաև Լիլիթ Մկրտչյանը, նա ավելի ուժեղ է գտնվել Միրանդա Միկաձեի նկատմամբ (Վրաստան), Նելլի Աղինյանը` Նանա Ունապկոշվիլիի (Վրաստան), Մարիա Գևորգյանը` Թամար Խմինադաշվիլիի (Վրաստան) նկատմամբ:

Պարտություն են կրել Լիլիթ Գալոյանը, Անահիտ Խառատյանը, Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը և Սիրանուշ Ղուկասյանը: