Ovi-ին դիմում է ռեբրենդինգի և հանդես կգա որպես Nokia16 մայիսի 2011 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ovi-ին դիմում է ռեբրենդինգի և սկսած հուլիս ամսից բոլոր Ovi ծառայությունները հանդես կգան Nokia ծառայություններ անվան տակ։ Ռեբրենդինգի ընթացքը բոլոր երկրներում շարունակվելու է մինչև 2012 վերջը։ Այս մասին հայտնում է Nokia-ի պաշտոնական բլոգը։ Nokia ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Ջերի Դեվարդը պարզաբանել է այս որոշումը. «Կենտրոնացնելով մեր ծառայությունները մեկ բրենդի մեջ՝ մենք կմիասնականացնենք մեր բրենդը և կհզորացնենք Nokia բրենդի ազդեցությունը՝ շարունակելով առաքել նորանոր հնարավորություններ և փորձ մեր գործընկերներին և սպառողներին»։ Nokia սմարթֆոն գնող յուրաքանչյուր անձ այս տարի արդեն կտեսնի ծառայություններում նոր անունը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն ունեն Nokia սմարթֆոններ, ռեբրենդինգը կնկատեն հետագա թարմացումների ժամանակ։ «Այս որոշման համար պատճառ հանդիսացավ Nokia-ի հայտնի և սիրված բրենդ լինելն ամբողջ աշխարհում։ Օրինակ, եթե սպառողը ցանկանում է լավագույն բջջային նավիգացիա, նա գիտի, դա Nokia-ն է և կարող է միշտ Nokia-ին վստահել։ Այս մի քանի տարիների ընթացքում մեր առաքելությունն անփոփոխ է եղել և անփոփոխ է մնալու՝ անկախ ռեբրենդինգից։ Սա ընդամենը անվանափոխություն է, միակ տարբերությունը, որ սպառողները կտեսնեն այն է, որ Ovi-ի փոխարեն գրված է լինելու Nokia»,-ավելացրել է Ջերի Դեվարդը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |