Շախմատի ԵԱ 9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 6.5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը

Շախմատի ԵԱ 9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 6.5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, որն ընթանում է Թբիլիսում, շարունակում է վստահ ելույթ ունենալ հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: 9-րդ տուրում նա կիսել է միավորները Տատյանա Կոսինցևայի հետ (Ռուսաստան) և 6.5 միավորով իջել 5-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով զբաղեցնում է Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա):

Ոչ ոքի է խաղացել նաև Լիլիթ Մկրտչյանը, նրա մրցակիցը եղել է Կատերինա Նեմկովան (Չեխիա): Լիա Մարտիրոսյանը նույնպես ոչ ոքի է խաղացել Նինո Ջալագոնիի հետ (Վրաստան):

Աննա Հայրապետյանը հաղթանակ է տարել Դեի Գոգիշվիլիի (Վրաստան) նկատմամբ, Սիրանուշ Ղուկասյանը` Ինգրիդ Լաուտերբաչի (Անգլիա):

9-րդ տուրն անհաջող էր Լիլիթ Գալոյանի, Անահիտ Խառատյանի, Մարիա Գևորգյանի և Անահիտ Խառատյանի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---