17 մայիսի 2011 - 10:55 AMT
Համշենահայերը խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում իրենց կուսակցությունն են ստեղծում

Մահմեդականացված հայերի պատմական համայնքը, որոնք բնակվում են Թուրքիայում` Սև ծովի հյուսիսային ափի մոտ, մտադիր է ստեղծել իրենց կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր Իսմեթ Շահինը` Խաղաղություն և ժողովրդավարություն քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը, հանվել է խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակներից, որոնք կայանալու են հունիսի 12-ին: Նոր կուսակցությունը ներկայացվելու է հունիսի 12-ին: «Մենք որոշել ենք դառնալ կուսակցություն բոլոր հալածված ժողովուրդների խնդիրների լուծման համար: Մեր կուսակցությունը լինելու է ձախակողմյան»,- հայտարարել է Իսմեթ Շահինը, որը ծագումով համշենահայ է:

Hurriyet Daily News թերթը հիշեցնում է, որ համշենահայերը Սև ծովի ափ են եկել դեռ 790թ., երբ նրանց երկիրը զավթել են արաբները: 1480-ին այստեղ են եկել օսմանները և ստեղծել «devşirme» ինստիտուտը, որով քրիստոնեական ընտանիքների տղաներին վերցրել են ուսման համար և մահմեդականացրել:

Շահինի խոսքերով, Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորը կհիշեցնի նրան սեփական պատմության մասին, բայց Թուրքիան դա անելու արիություն չունի: «Վերջին տարիներին շատ հայեր սկսել են իրենց հայ ճանաչել, բայց չեմ կարծում, որ նրանք անկեղծ են: Համշենահայերը նույնացնում են իրենց հենց համշենահայերի հետ: Եթե դուք ասեք, որ նրանք թուրք են, դա բացասական կընդունվի: Նրանք ձեզ կասեն, որ նրանք համշենահայեր են»,- ասել է Իսմեթ Շահինը: