Կալիֆորնիայի համալսարանում տեղի կունենա իրանահայ նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին նվիրված դասախոսություն

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի շենքում Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը հանդես կգա «Սմբատի աշխատանքն ու կյանքը» թեմայով դասախոսությամբ, նվիրված նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին:

Սմբատ Տեր-Կյուրեղյանը (1913-1999)` Արմենի հայրը Իրանում եղել է հայտնի նկարիչ: Նա աշխատել է, հիմնականում ջրաներկով և գուաշով: Նա ծնվել է Սպահան կամ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ հայերը հաստատվել են դեռ 17-րդ դարում և ստեղծել են իրենց ուրույն մշակույթը: Նրա աշխատանքներում պատկերված են Իրանի հայկական և պարսկական գյուղերի տեսարաններ և լանդշաֆտներ:

Դասախոսությունը ուղեկցվելու է նկարչի աշխատանքների ցուցադրությամբ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---