17 մայիսի 2011 - 13:21 AMT
Երևանում աշխատանքն է սկսել «Կովկաս 2010» համաժողովը, որտեղ քննարկվում են հարավկովկասյան գործընթացները

Երևանում աշխատանքն է սկսել «Կովկաս 2010» համաժողովը, որտեղ ամփոփվելու են անցած տարում Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցած գործընթացների զարգացումների արդյունքները: «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքերով, 2010-ին տեղի են ունեցել «այնքան ուշագրավ իրադարձություններ, որ մեղք է դրանք բոլոր չափանիշներով վերլուծության չենթարկելը»:

Նրա կարծիքով, վերջին ժամանակները համաշխարհային գործընթացներն ավելի մեծ ազդեցություն են ունենում կոնկրետ տարածաշրջանային իրավիճակների վրա:

«Հնարավորությունների միջանցքը նեղանում է և որոշվում արտաքին գործոնների կողմից, այդ պատճառով, խոսելով Կովկասում հիմնական միտումների մասին, մենք չենք կարող մի կողմ թողնել այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, առավել ևս, որ Կովկասն այդքան էլ հեռու չէ առավել մեծ մրրկայնության այն օջախներից, որոնք մենք հիմա ամեն տեղ նկատում ենք»,- ասել է նա: Իր հերթին, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ 2010-ը կարևոր տարի էր Հարավային Կովկասի զարգացման մեջ ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում: «2010-ին մենք բանակցություններ ենք սկսել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ Ասոցիացիայի մասին համաձայնագրի հարցերով: Մենք Վրաստանի հետ համաձայնություն ենք կնքել անցագրային ռեժիմը հեշտացնելու մասին: Հայաստանի հետ բանակցություններում մենք նույնպես մեծ հաջողությունների ենք հասել, մենք լուրջ առաջընթաց ունենք»,- ասել է նա:

Համաժողովում զեկույցներ են ներկայացնելու փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Թուրքիայից: Համաժողովը կազմակերպվել է Երևանում Կովկասի ինստիտուտի կողմից: