17 մայիսի 2011 - 13:31 AMT
Շվեյցարական ֆրանկի փոխարժեքի տատանումների պատճառով գնացքի տոմսերը Հայաստանում կթանկանան

Շվեյցարական ֆրանկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները հանգեցնելու են նրան, որ Հայաստանում միջազգային հաղորդակցություններում գնացքների տոմսերը թանկանալու են, մայիսի 17-ին Երևանում լրագրողներին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: «Սպասվում է թանկացում 2000 դրամով, տոմսի արժեքը կազմելու է շուրջ 8000-9000 դրամ»:

Այսօրվա դրությամբ ՀԿԵՈւ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Երևան-Թբիլիսի ուղղությամբ գնացքի տոմսն արժե. գիշերելու տեղով ` 14 160 դրամ, կուպե` 9770 դրամ, ընդհանուր տեղ` 4 280 դրամ:

Հունիսի 15-ին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն գործարկում է իր ամենօրյա ֆիրմային գնացքը Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ, որը երթևեկելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Երեքշաբթի և ուրբաթ օրերին նշանակվելու է լրացուցիչ ուղևորային գնացք Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ: