17 մայիսի 2011 - 14:16 AMT
Ախալցխայի Սբ. Ամենափրկիչ հայկական եկեղեցու տարածքում խաչքարեր են հայտնաբերվել

Ախալցխայի Սբ. Ամենափրկիչ հայկական եկեղեցու վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են խաչքարեր ու քանդակազարդ քարեր: Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net-ը, Ախալցխայի հոգևորականները դիմել են քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խաչքարերը գործող հայկական եկեղեցի տեղափոխելու խնդրանքով, որին տրվել է դրական պատասխան:

Ախալցխայի սբ. Ամենափրկիչ եկեղեցին վաղուց արդեն չի գործում, դեռ խորհրդային տարիներին այն վերածվել էր Սպայի տան, իսկ մեկ ամիս առաջ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ մարզպետարանը եկեղեցու շենք տեղափոխելու նպատակով: