Ադրբեջանի միլի մեջլիսի մայիսի 17-ի ընդլայնված նիստում պատգամավորները քննարկել են մայիսի 2-ին Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթն Ադրբեջանի մասին:
Պատգամավոր Գուլիևը հայտարարել է, թե ընդունած փաստաթուղթը արդար և անաչառ չէ. «Փաստաթղթի ընդունումը վնասում է Եվրոպայի համագործակցությանը Ադրբեջանի հետ: Նման փաստաթղթի ընդունումը կասկածի տակ է դնում Եվրանեսթի ապագա գործունեությունը: «Միասնական Ադրբեջանի» փոխնախագահ Ահմեդովը այդ փաստաթուղթը համարել է կողմնակալ:
«Փաստաթուղթն ամբողջությամբ հակասում է ադրբեջանական իրողություններին: Ադրբեջանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն արդեն մտածում է Եվրախորհրդարանի հետ համագործակցության նպատակահարմարությնա մասին»,-ասել է նա:
Եվրախորհրդարան բողոք հղելու համար կազմվեց հանձնաժողով: Ակնկալվում է, որ ԵԽ նախագահ Եժի Բուզեկի Բաքու այցի ժամանակ այդ հարցը կներկայացվի նրան:
Մայիսի 2-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որտեղ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ, հայտնում է SalamNews-ը: