Հայաստանի հակաօդային ուժերը լավագույնն են տարածաշրջանում, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որպեսզի պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանությունը ներկայացված լինի զուտ ցամաքային տեխնիկայով` չունենալով կործանիչ ինքնաթիռներ, հակառակորդին պատճառի մեծաքանակ կորուստներ: Այդ մասին Երևանում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության լուրջ հաջողության մասին ղարաբաղյան պատերազմի տարիներին: Նա նշել է, որ հայկական կոմն իր սակավաթիվ ՀՕՊ-ով կարողացավ ոչնչացնել մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայկական հակաօդային պաշտպանությունը փայլուն է գործել»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ՀՕՊ-ը լավագույնն է տարածաշրջանում:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկազ Գևորգյանը նշել է, որ հայկական ՀՕՊ-ի հաջող գործելու գրավականներից մեկն է այն, որ այն մշտապես վերազինվում է: Ըստ նրա, դեռ չունենալով С-300 հրթիռային համակարգեր, 2004թ. Հայաստանն իր փորձագետներին վերապատրաստման գործուղեց՝ այդ տեխնիկան յուրացնելու համար: Ընդ որում, չունենալով դեռ նման տեխնիկա, հայ մասնագետները չէին զիջում իրենց արտերկրի գործընկերների հմտությանը: Գևորգյանը նշել է, որ հետխորհրդային շրջանում Հայաստանի ՀՕՊ համակարգը ավելի շատ առաջընթաց է գրանցել, քան ՆԱՏՕ-ի հակաօդային ուժերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---