17 մայիսի 2011 - 16:46 AMT
Հայաստանում այլևս հնարավոր է օգտվել Android Market-ի վճարովի հավելվածներից

Orange Care-ը տեղեկացնում է իր սմարթֆոնների և պլանշետների բաժանորդներին, որ Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է Հայաստանում և այժմ հայաստանցի օգտագործողները նույնպես կարող են օգտվել վճարովի հավելվածներից:

Android Market-ից հավելվածներ կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:

Հիշեցնենք, որ Orange-ն իր խանութներում ներկայացնում է Android օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սմարթֆոններ, այդ թվում` HTC, Samsung, Sony Ericsson, ինչպես նաև Samsung Galaxy Tab: