Մերձմոսկովյան շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև՝ զոհվել է մեկ դաղստանցի

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Լյուբերեցկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, մեկ մարդ զոհվել է, յոթը տուժել են, «Ինտերֆաքսին» է հայտնել աղբյուրը տարածաշրջանի իրավապահ մարմիններում:

«Մոտ 22: 30-ին Օկտյաբրսկի ավանում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև տրավմատիկ և սառը զենքի կիրառությամբ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, արդյունքում 24-ամյա տղամարդը մահացել է տեղում դանակի հարվածից, ևս 7 մարդ հոսպիտալացվել է հրազենային և դանակով հասցված վերքերով: Զոհվածը դաղստանցի է՝ ծնված 1987թ.: Պատահարի վայրում ոստիկանները հայտնաբերել են տրավմատիկ զենքի 12 պարկուճ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---