Փորձագետ. Ահմադինեժադի պաշտոնանկությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա

Փորձագետ. Ահմադինեժադի պաշտոնանկությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հնարավոր պաշտոնանկությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանը: Ըստ նրա, փոփոխություններն ավելի շատ կանդրադառնան Իրանի հարաբերությունների վրա արաբական աշխարհի և Արևմուտքի հետ:

Նա նշել է, որ Իրանի հոգևորականները խստորեն դատապարտում են Իրանի վերաբերմունքը արաբական երկրների հանդեպ, մասնավորապես, Բահրեյնի հանդեպ, և շիա մահմեդականներին չսատարելու համար: Փոխձագետը նշել է նաև, որ Ահմադինեժադն ընդունելի նախագահ է Հայաստանի համար: «Նրա օրոք իրականացվեցին լավ տնտեսական նախագծեր երկու երկրների համար, ինչպես նաև զարգացավ ռազմատեխնիկական համագործակցությունը»,-հայտարարել է Սարուխանյանը:

Փորձագետը նաև անդրադարձել է Իրանի վերաբերմունքին ղարաբաղյան հակամարտությանն՝ ընդգծելով, որ Իրանն երբեք ակնհայտ հայամետ հայտարարություններ չի արել: Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է հակամարտության ստատուս-կվոյի պահպանման և Ադրբեջանի թուլացման հարցում: «Քանի դեռ գոյություն ունի Ադրբեջանի արևմտամետ կողմնորոշումը, Իրանը կդիտարկի այն որպես սպառնալիք ներկայացնող երկիր»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, իրանա-ադրբեջանական համագործակցությունը դիտարկվում է Իրանի կողմից որպես իր դիրքերն Ադրբեջանում ամրապնդելու հնարավորություն՝ Ալիևի իշխանափոխության հասնելու միջոցով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---