Հայաստանում կբացվի ԱՄՆ 50 լավագույն հիվանդանոցներից մեկի` Glendale Memorial Hospital-ի մասնաճյուղը

Հայաստանում կբացվի ԱՄՆ 50 լավագույն հիվանդանոցներից մեկի` Glendale Memorial Hospital-ի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հայաստանում բացվելու է Glendale Memorial Hospital-ի մասնաճյուղը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հայտարարել է հոսպիտալի խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանը: Նրա խոսքերով, մի շարք խորհրդակցություններից հետո հոսպիտալի անձնակազմը նման որոշում է կայացրել: « Glendale Memorial Hospital-ն ԱՄՆ 50 լավագույն հիվանդանոցներից է»,- ասել է նա և հավելել, որ իր այցի շրջանակներում Հայաստանում արդեն հասցրել է հանդիպել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի հետ և քննարկել հոսպիտալի բացմանն առնչվող հարցերը: «Մենք մտադիր ենք ուսումնասիրել այս ոլորտը՝ հասկանալու համար, թե ինչ է պետք է հայ հիվանդներին և կենտրոնանալու համար հենց դրա վրա»,- ասել է նա և հավելել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ տառապում են ուռուցքաբանական հիվանդություններով և շաքարային դիաբետով: Պերճ Ջամբազյանը նշել է, որ հոսպիտալի գլխավոր կենտրոնը լինելու է Երևանում, սակայն նա ծառայություններ է մատուցելու նաև երկրի մարզերում: «Մոտավորապես 2 ամիս անց արվելու են առաջին քայլերն այդ գաղափարի իրականացման համար»,- նշել է նա և հավելել, որ արդեն տարածք են որոնում հոսպիտալի համար:

Իր հերթին, հոսպիտալի տնօրեն Մեթ Գերլաչն ասել է, որ նախագծով հոսպիտալը տարբեր ծառայություններ է տրամադրելու, այդ թվում լինելու է շտապ օգնություն, տեղում հիվանդներին ծառայությունների տրամադրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---