ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է Սոցինտերնում ներկայացված Իսրայելի կուսակցությունների հետ

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է Սոցինտերնում ներկայացված Իսրայելի կուսակցությունների հետ

PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի պատվիրակությունը Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ այցելել է Թել Ավիվ, որտեղ հանդիպել է Սոցինտերնում ներկայացված կուսակցությունների անդամների հետ: ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է Աշխատանքի կուսակցության անդամ Հալեբ Մաջադլեի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավեճը Քնեսեթում, Թուրքիայի դերը տարածաշրջանում, հայ-իսրայելյան հարաբերություները: Մաջադլեն առաջին արաբ նախարարն է Իսրայելի կառավարությունում, որն իր հավանությունն է տվել Հայոց հարցին:

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է նաև «Մերեց» խմբակցության ղեկավար Հաիմ Օրոնի հետ, որը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակն է, Քնեսեթի իշխող կոալիցիայի ղեկավար Զեև Էլկինի, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովում Երուսաղեմի եբրայական համալսարանում: Էլկինն ասել է, որ կնախաձեռնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը Քնեսեթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---