Արմեն Գևորգյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկեց մարդահամարի ֆինանսավորման հարցերը

Արմեն Գևորգյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկեց մարդահամարի ֆինանսավորման հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին:

Փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համապետական մարդահամարի անցկացման գործընթացին ՀԲ աջակցության համար: Ներկայացվեց մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հիմնական աշխատանքներն իրականացվել են, հայկական կողմը ներկայումս աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` միջոցների ներգրավման ուղղությամբ:

Կողմերը կարևորեցին մարդահամարի անցկացումը և հավաքագրված տվյալների նշանակությունը պետության զարգացման հեռանկարային ծրագրերի համար: Քննարկվեցին լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ոռոգման համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀԲ նոր ծրագրի հետ կապված հարցերին:

Երկուստեք կարևորվեց ոռոգման համակարգում ներդրումների իրականացումը, արձանագրվեց, որ համակարգի բարելավումը նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որի կարևոր բաղադրիչն էլ արդյունավետ գյուղատնտեսության զարգացումն է, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---