Փոխվարչապետը կարևոր է համարում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի առաջիկա այցը Հայաստան

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մայիսի 18-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսենին (նստավայրը` Թբիլիսի):

Փոխվարչապետը նշեց, որ դեսպանի այցը Հայաստան կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների ակտիվացմանը, եւ հույս հայտնեց, որ երկկողմ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծի:

Դեսպան Դիանա Յանսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընդգծեց, որ Շվեդիան մեծ նշանակություն է տալիս այս տարածաշրջանին եւ կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական հարաբերություններին, համագործակցության նոր հնարավորություններին, Հայաստանում անցկացվելիք մարդահամարին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվեց առաջիկայում Շվեդիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---