Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ոստիկանության բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Ալիկ Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ Մարի Յովանովիչի պաշտոնավարման շրջանում համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ առավել ընդլայնվել ու խորացել է, ինչն իր արտահայտությունն է գտել հատկապես համակարգում ընթացող բարեփոխումների ոլորտում, որտեղ զգալի է ամերիկյան գործընկերների օժանդակությունը:

Մարի Յովանովիչը, ում պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և հավաստիացրեց, որ գործընկերությունը ՀՀ ոստիկանության հետ, մասնավորապես` աջակցությունը Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքին, շարունակական կլինի, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---